Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամ:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելում դեպքում ևս սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով: