Վարչապետի որոշմամբ նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ. Արմեն Ալավերդյանի կենսագրությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

***
Արմեն Ալավերդյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1958 թ. հոկտեմբերի 9, Մարտունու շրջանի Երանոս գյուղ

Կրթություն
1966-1976 թթ. – Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց

1976-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա,

1988 թ. – պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով

Աշխատանքային գործունեություն
1982-1990 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ
1990-1991 թթ. – ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն, գլխավոր մասնագետ
1991-1992 թթ. – ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ
1992-1994 թթ. – Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետև` վարչության պետ
1995-1999 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
1999-2000 թթ. – ՀՀ պետական եկամուտների փոխնախարար
2000-2008 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ
2008-2012 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2012 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի հրամանագրով 2005 թ.պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Ֆրիտյով Նանսենի» անվան հիմնադրամի կողմից 2002 թ. պարգևատրվել է «Ֆրիտյով Նանսենի» հուշամեդալով: Պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր` որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ունի 20-ից ավելի հրատարակված գիրք և գիտական հոդված: Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել