14 օր առաջ կորած երեխան հայտնաբերվել

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:

Մայիսի 16-ին, ժամը 21.35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին, Բագրևանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ: 

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, Ա. Զախարյանը տեղափոխվել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել