Դատական կարգադրիչների աշխատավարձերի հետ կապված խնդիրն արդեն լուծված է

Դատական կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերն իրավասու պետական մարմնի կողմից թերի են հաշվարկվել. այն դժգոհություն է առաջացրել կարգադրիչների շրջանում:

«Դատական դեպարտամենտում նկատել են խնդիրը, ինչն էլ իրավասու մարմնի հետ քննարկման արդյունքում շտկվել է: Գումարի մնացորդը վերադարձնելու հայտն արդեն ներակայցվել է համապատասխան նախարարություն: Այսինքն` նրանք շուտով պակասորդը փաստացի կստանան իրենց հաշիվներին»,-ասել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` վստահեցնելով, որ խնդիրը եղել է սոսկ տեխնիկական:

Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Արսեն Բաբայանն իր գործընկեր կարգադրիչներին կոչ է անում նման դեպքերում լիարժեք պատասխան ստանալու համար զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ աղբյուրներով խնդիրը բարձրացնելուց առաջ նախ հարցերն ու խնդիրները քննարկել վերադասների հետ :

Ըստ նրա` ուղիղ աշխատանքն ավելի արագ է ստանում արդյունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել