Գուրգեն Դումանյանը մայիսի 15-ին նշանակվեց Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ: Նշենք, որ մինչև այս պաշտոնը ստանձնելը վերջինս 2 տարի աշխատել է որպես Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:
Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրական մանրամասները.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. 13 հոկտեմբերի, ք. Երևան
Կրթություն
1996-2002թթ.-Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ
2002-2004թթ. – Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոն, օրդինատուրա
2004-2007թթ.- Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոն, ասպիրանտուրա
2008-2011թթ.- Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոն, դոկտորանտուրա
Աշխատանքային գործունեություն
2005-2006թթ.-Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական
2005-2006թթ.- ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ
2006-2010թթ.-ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ` բաղադրիչի ղեկավար
2010-2011թթ.-ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
2011-2012թթ- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
2012-2014թթ.-ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 15-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի և 1 մենագրության հեղինակ:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: