Հովիկ Աբրահամյանի նոր նշանակված օգնականի կենսագրությունը

Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակեց իր նոր օգնականին` Վալերի Մկրտումյանին: Վերջինս  2010թ. ապրիլի 22-28 -ն աշխատել է ՀՀ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական, որից հետո գործուղվել է  ՀՀ ԱԺ աշխատակազմ՝ որպես Արտաքին կապերի վարչության պետ: Մինչև 2014 թվականը աշխատելով նշված պաշտոնում, նույն թվականի մայիսի 6-8 նորից վերադարձել է ԱԳՆ, որից հետո արդեն մայիսի 8-ին նշանակվել է վարչապետի օգնական:

Կենսագրական մյուս մանրամասները ներկայացնում ենք ստորև.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948թ., 11 հունիսի, ք. Դրեզդեն (Գերմանիա)

Կրթություն 
1966-1970թթ.-Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական
մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժին
1972-1974թթ.-Մոսկվայի Մ. Թորեզի անվ. օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտ, Օտար
լեզուների կատարելագործման երկամյա բարձրագույն դասընթացների ունկնդիր

Աշխատանքայինգործունեություն
1970-1972թթ.-Երևանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների պետական
մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի դասախոս
1976-1978թթ.-ՀՀ ԳԱԱ նախագահության արտաքին կապերի վարչության ավագ
տեսուչ
1978-1980թթ.- Աֆղանստանում ԽՍՀՄ դեսպանությունում` անգլերեն լեզվի թարգմանիչ
1981-1982թթ.-ՀՀ ԳԱԱ նախագահության արտաքին կապերի վարչության ավագ
տեսուչ
1982-1992թթ.-Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի ավագ
դասախոս
1992թ. ապրիլի 6-ՀՀ ԱԳՆ Պետարարողակարգի վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ
1992թ. սեպտեմբերի 16-ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղարի տեղակալ
1993թ.- սեպտեմբերի 6-ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Կենտրոնական, Հյուսիսային Եվրոպայի
և Մերձբալթյան երկրների բաժնի վարիչ
1994թ. նոյեմբերի 17-Եվրոպայի վարչության պետի պաշտոնակատար
1995թ. հունիսի 13-Առաջին եվրոպական բաժնի վարիչ
1995-1997թթ.-Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական
1997թ. սեպտեմբերի 16-Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժանմունքի
տնօրեն
1998-2000թթ.-Կանադայում ՀՀ դեսպանություն խորհրդական, ՀՀ գործերի հավատարմատար
2000-2003թթ. -Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
2003-2006թթ.-ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ
2004թ. հունիսի 1-հուլիսի 7- ՄԱԿ-ի Ծրագրման և համակարգման կոմիտեի 44-րդ
նստաշրջանի փոխնախագահ
2006-2010թթ.-Սան Պաուլոյում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս
2010թ. ապրիլի 22-28-ՀՀ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական
2010-2014թթ.-գործուղվել է ՀՀ ԱԺ աշխատակազմ ՝ որպես Արտաքին կապերի վարչության պետ
2014թ. մայիսի 6-8- ՀՀ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական
2014 թ. մայիսի 8-ից` ՀՀ վարչապետի օգնական

Այլ տվյալներ
1975-1976թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1993թ. դեկտեմբերի 1-ին շնորհվել է «երկրորդ քարտուղար» դիվանագիտական աստիճան, 1994թ. դեկտեմբերի 1-ին` «առաջին քարտուղար» դիվանագիտական աստիճան, 1997թ. նոյեմբերի 1-ին` «խորհրդական» դիվանագիտական աստիճան, 2001թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել