Կարեն Մեժլումյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ:

Փաստաբանների պալատի կայքի փոխանցմամբ՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ դադարեցվել էր որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել