Տղան մեղադրվում է հորը սպանելու համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ քննվում է 32-ամյա երիտասարդ, նախկինում չդատված Վանիկ Ջուլհակյանին առաջադրված մեղադրանքը:

Վրջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2013 թվականի սեպտեմբերի 4-ին սպանել է՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է սեփական հորը` Սամվել Ջուլհակյանին:

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել