Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

Մայիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի մոտից, զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1967 թ. ծնված Վարդան Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել