Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝
Մարզպետունի Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: