Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝
Վահե Վարդապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է որոշման մեջ: