Տուժողին 400.000 դրամի նյութական վնաս պատճառած ծանոթը որոնվում է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կենտրոնականի բաժին են հրավիրել 1973 թ. ծնված Արման Հ.-ին: Նա հայտնել է, որ նախորդ օրը երեկոյան իր ծանոթը հյուրընկալվելով իր բնակարանում` գողացել է բջջային հեռախոս, դրամապանակ, որի մեջ եղել է մոտ 40.000 դրամ, և տարբեր բանկային քարտեր` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողի ծանոթը 1988 թ. ծնված Արման Մ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել