Ընդունվեց «կուտակայինի» վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որով գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում ազատվում են տույժերից և տուգանքներից: Նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ 12՝ ձեռնպահ՝ 36 պատգամավոր:

Հիշեցնենք, որ օրենքի այդ նախագծով գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում ազատվելու են տույժերից և տուգանքներից, իսկ աշխատողները կարող են դիմում գրել գործատուներին և հետ ստանալ իրենց գումարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել