Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին պարգևատրելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով`
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին պարգևատրել 200 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով»,- գրված է որոշման մեջ: