Երևանում անձրևի պատճառով մեքենաներ են արգելափակվել

Մայիսի 13-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Թամանցիների փողոցում` մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:

***

Մայիսի 13-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Շերամի փողոցում` «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:

***

Մայիսի 12-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Բագրատունյաց պողոտայում` կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:

***

Մայիսի 12-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Լուսանկարներ` www.mes.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել