Ո՞վ էր մուրճով հարվածել և վնասել արագաչափ սարքը

Մայիսի 2-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի արագաչափ սարքը վնասելու մասին:

Ոստիկանության կայքի փոխացմամբ` նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 1996 թ. ծնված Ազատ Շ.-ն մուրճով հարվածել և վնասել է արագաչափ սարքի օբյեկտիվի և լուսարձակի պաշտպանիչ ապակիները:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել