ՀՀ նախարարը ցավակցել է մեծ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ցավակցել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի հարազատներին և ողջ թատերասեր հասարակությանը՝ նրա մահվան կապակցությամբ: Ցավակության մեջ մասնավորապես ասվում է.

«Մեծ ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Անվիճելի է, որ նրա շնորհիվ հայ թատերարվեստն առավել գունեղ ու կենդանի դարձավ: Սվետլանա Գրիգորյանի անզուգական խաղն ու հանդիսատեսին կլանելու անբռնազբոս էներգիան չէր խամրում անգամ հեռուստաթատրոնի ժանրում: Ես 80-ականների այն երիտասարդներից եմ, ովքեր անհամբերությամբ սպասում էին Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան կատարյալ տանդեմի հերթական հաջողված ներկայացմանը: ԻՄ և ՀՀ արդարադատության նախարարության անունից ցավակցում եմ տիկին Սվետլանայի հարազատներին և ողջ թատերասեր հասարակությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել