Ոստիկանները ծեծել են քաղաքացուն. հաղորդում  

Քաղաքացի Զորիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացու հաղորդման` 2014թ. ապրիլի 19-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների հետ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել