Թմրամիջոցը դատապարտյալին փոխանցելու յուրօրինակ ձև էին գտել

2014թ. մայիսի 8-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ա.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի 5 խնձորի միջից հայտնաբերել և առգրավվել է 14 հատ «B8» դաջվածքով դեղահաբ: Արդարադատության նախարարության կայքի փոխանցմամբ՝ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել