Վարչապետի որոշմամբ ազատվել է աշխատանքից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայրապետ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Հայրապետ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները`

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

27 սեպտեմբերի 1956 թ., Գեղարքունիքի մարզ գ. Լճաշեն

Կրթություն

1973-1978 թթ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ։

Աշխատանքային գործունեություն

1978-1979 թթ. – «Սևան» ազգային պարկ` գիտաշխատող
1979-1983 թթ. – Սևանի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնի ինժեներ, ավագ ինժեներ, ճարտարապետական խմբի ղեկավար
1983-1989 թթ. – Սևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
1989-1990 թթ. – «Սևանշին» տրեստի կառավարչի տեղակալ
1990-1991 թթ. – «Հայառռեկլամ» կոմբինատի միջշրջանային տեղամասի պետ
1994-1996 թթ. – Սևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
1996-1997 թթ. – ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ
1997-1999 թթ. – Սևանի փոխքաղաքապետ
2001-2009 թթ. – «Լինսի» հիմնադրամի «Աղետի Գոտի» ԾԻԳ-ՊՀ ծրագրի պատասխանատու
2009թ-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ։

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել