Կանայք վիճաբանել են հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող տնակում

Մայիսի 9-ին, ժամը 05.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Հեղուշ Ե.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի մի հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող տնակում ոմն Էվա վիճաբանել է նրա հետ և օղու շշով հարվածել գլխին` պատճառելով վնասվածքը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էվան 1972 թ. ծնված Արմեն Յ.-ն է, որը բերման է ենթարկվել:

Ոստիկանության լրատվական վարչությունը տեղեկացնում է, որ Հեղուշ Ե.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել