Ի՞նչ կարգով է անցկացվում օտարերկրացի ձերբակալվածների տեսակցությունը կացարանում

Ձերբակալվածին կացարանում թույլատրվում են տեսակցություններ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման: Տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով կացարանի ծառայողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն:

Տեսակցող անձը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տեսակցող անձանց վերաբերյալ վարվում է հաշվառման մատյան:

Բացի տեսակցություններից` կացարանի պետի սահմանած ժամանակացույցի հիման վրաձերբակալվածներն օգտվում են հեռախոսազրույցներ ունենալու իրենց իրավունքից` ներառյալ միջքաղաքային զանգերը:

Հեռախոսային խոսակցության դիմաց վճարումները, գործող սակագներին համապատասխան, կատարվում են ձերբակալվածի հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել