ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը մինչև պաշտոնից ազատվելը հրաման է ստորագրել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Հրամանը թվագրված է ապրիլի 29-ով, իսկ Էմմա Շաբոյանն աշխատանքից ազատվել է ապրիլի 30-ից: Նույն օրն էլ աշխատանքից ազատվել է Հրայր Թովմասյանը:
Որպես աշխատանքից ազատելու հիմք` նշված է նոտարի անձնական դիմումը: Նշենք, որ Էմմա Շաբոյանը պարբերաբար գտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում. որոշ քաղաքացիներ պարբերաբար դժգություն են հայտնել նրա կնքած գործարքներից:
Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման ընթացքում Հրայր Թովմասյանը դատական կարգով աշխատանքից ազատեց նաև նոտար Ալվարդ Մելքոնյանին: