Գտել են Մոսկվայից ու տեղափոխել Երևան

Մայիսի 8-ին, ժամը 20.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գևորգ Ս.-ն: Ոստիկանության կայքի փոխանցմամբ`  նա 2013 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Գևորգ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել