Բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 17.30-ին, օդանավակայանի ժամանման սրահի մուտքի դիմացից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Սմբատ Չ.-ն, 1974 թ. ծնված Բալաբեկ Մ.-ն և տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1979 թ. ծնված Գևորգ Զ.-ն` տաքսի ծառայությանը պատկանող, իրեն ամրակցված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:

Նշված ավտոմեքենայի սրահի զննությամբ` վարորդի նստելատեղի հետևի հատվածի ռետինե ծածկոցի վրայից, հայտնաբերվել է ներարկիչ` 3,5 մգ բաց դեղնագույն հեղուկ զանգվածով, որը ըստ Սմբատ Չ.-ի բանավոր հայտարարության` թմրամիջոց է, պարաստել է իր օգտագործման համար:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել