Քաղաքացի Է. Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Է. Խ.-ի հաղորդման` Ս.Շ.-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս քննիչը, օգտվելով արձանագրությունն անձամբ արձանագրելու հնարավորությունից, խեղաթյուրել է իր տված ցուցմունքները և հարցաքննության վերաբերյալ արձանագրության մեջ մտցրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ ինքը, վստահելով քննիչին, առանց ընթերցելու ստորագրել է վերոնշյալ արձանագրության մեջ:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: