Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:

Մոսկվայում Հանրապետության Նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել