Օմբուդսմենը` նորանշանակ նախարարներին

Երեկ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ` յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է իր կառավարման ոլորտում նախորդ տարի հայտնաբերված մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները:

Օմբուդսմենը նորանշանակ Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն ընդգրկել նոր Կառավարության ծրագրում և ապագա գործունեության առաջնահերթություններում:

Օմբուդսմենը հուսով է, որ զեկույցում վերհանված 182 համակարգային խնդիրների զգալի մասը 2014 թվականին կստանան իրենց համարժեք լուծումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել