Նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.
Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»:

Նշենք, որ Արմեն Մովսիսյանը վերջերս է ազատվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Երևանի նախկին քաղաքապետ Երվան Զախարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել