Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: «Ժամանակ»-ը գրում է, որ այդ մասին հայտարարվել է ԲՀԿ քաղխորհրդի նախօրեի նիստում:
Ինչպես ԶԼՄ-ներին ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով, նա երկարատև բուժման է մեկնելու արտերկիր:
«Նշենք, սակայն, որ այս հանգամանքը ոչ բոլոր ԲՀԿ-ականներին է համոզիչ թվացել»,- գրում է «Ժամանակ»-ը:
Թեմայի վերաբերյալ այլ մանրամասները` թերթի այսօրվա համարում: