«Ժամանակը» երեկ տեղեկացրել էր, որ հնարավոր է արդարադատության փոխնախարար դառնա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Թերթի հետ զրույցում նա նշել է. «Ես նման առաջարկ չեմ ստացել և նմանատիպ խոսակցություններին ծանոթ եմ ընդամենը մամուլից»:
Լրագրողը հետաքրքրվել է, թե կուզենա մնալ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ գնալ Կառավարություն, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես ԱԺ պատգամավոր եմ և կատարում եմ իմ աշխատանքային պարտականությունները: Կարծում եմ` ցանկություններով առաջնորդվելու դաշտ չէ` ով որտեղ ուզենա»:
Թեմայի վերաբերյալ այլ մանրամասները` թերթի այսօրվա համարում: