Արամ Օրբելյանի դրամական միջոցները 2013 թվականի ընթացքում

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ով օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, 2013 թվականի ունեցել է 10 միլիոն 56 հազար 292 դրամ եկամուտ:

Նշված գումարից 4 միլիոն 518 հազար 433 դրամը ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 5 միլիոն 137 հազար 476՝ որպես շահաբաժին, իսկ 400 հազար 383 դրամը՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոս և այլ հատուցում:

Նշենք, որ բացի այս գումարից որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ հայտարարագրված է նաև 166 հազար ռուբլի:
Արամ Օրբելյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 25 միլիոն դրամ, որը տարվա ավարտին նվազել 5 միլիոն դրամով: Նույն ժամանակաշրջանում 500 եվրոն կրկնապատկվել է՝ 1000 եվրո, 30 հազար ԱՄՆ դոլարը նվազել՝ 28 հազար ԱՄՆ դոլար:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում որպես փոխկապակցված անձ է ներկայացված Արամ Օրբելյանի կինը՝ Անի Հակոբյանը:

Վերջինիս 2013 թվականի ընթացքում ունեցել է 2 միլիոն 106 հազար 310 դրամ, որն ամբողջությամբ ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Բացի նշված գումարը՝ Անի Հակոբյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 10 միլիոն դրամ, որը տարվա ավարտին կազմել է 12 միլիոն դրամ, մինչդեռ 5 հազար ԱՄՆ դոլարը նվազել է՝ 1000 դոլար: Նույն ժամանակահատվածում 5 հազար եվրոն ևս նվազել է՝ կազմելով 3 հազար եվրո:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ