Դանակահարություն Թումանյան փողոցում

Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին, որը նշված վայրում վիճաբանելով 1986 թ. ծնված Վալերիկ Կ.-ի հետ` դանակով հարվածներ է հասցրել նրան` ոտքերի շրջանում պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ Վալերիկ Կ.-ին ոստիկանության ծառայողները տեղափոխել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ: Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել