Նախկին ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսվել է

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը:

Հատուկ քննչական ծառայությունը հիշեցնում է, որ 2013թ. մարտի 28-ին ոստիկան Արմեն Սարգսյանը խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Է. Ս.-ից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել