Վարորդի պահանջով ուղևորուհին հետ է վերադարձրել գողացածը

Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նարինե Հ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրն առավոտյան «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքից Երևան ուղևորվելիս, երբ վարորդը մեքենան կայանել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում, դեղատան մոտ, ինքը օգտվելով վարորդի բացակայությունից` սրահի պահախցիկից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 1.215.700 դրամ:

Նշված գումարից 11.000 դրամը ծախսել Երևան քաղաքի Մալաթիայի շուկայում, այնուհետև գնացել է Էջմիածին, որտեղ էլ վարորդի պահանջով մնացած գումարը վերադարձրել է:

Ոստիկանության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կումայրիի բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել