Բարոյական վնասի մասին օրենսդրական փոփոխության նախագիծը վերջապես հրապարակվեց։
Այս նախագիծը դեռ պետք է ուսումնասիրվի, սակայն առաջին հայացքից դրական է, որ կոնկրետ երեք տեսակի իրավունքներ խախտելու դեպքում (կյանքի իրավունք, արգելված վերաբերմունք և ազատության իրավունք) նախագիծը ուղղակի պարտավորեցնում է տրամադրել դրամական փոխհատուցում։ Սա բխում է ՄԻԵԴ նախադեպային իրավունքից։ Նախագիծը նշում է, որ օրենքը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից։ Հարց է բարձրանում, թե արդյոք նախագծին պետք է հետադարձ ուժ տրվի։
Ես ու Արտակ Զեյնալյանը կարծում ենք, որ պետք է հետադարձ ուժ տրվի՝ առնվազն մինչև ՍԴ-ի կողմից որոշում կայացնելու օրը՝ 2013թ. նոյեմբեր։
Գրառումը` Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի ֆեյսբուքյան էջից