«Մաղթում ենք հաջող մեկնարկ և շոշափելի արդյունքներ Ձեր աշխատանքում». Մամիկոն Ասլանյանը` Հովհաննես Մանուկյանին

ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հարգելի պարոն Մանուկյան, նոտարական համակարգի և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում ենք հաջող մեկնարկ և շոշափելի արդյունքներ Ձեր աշխատանքում: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագա համագործակցության համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Ավելի վաղ Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն էր հայտնել նաև Հրայր Թովմասյանին ՀՀ արդարադատության նախարար աշխատելու ընթացքում արգասաբեր և առողջ համագործակցության համար:

«Նոտարական համակարգի կատարելագործմանն ուղվված ակնառու և շոշափելի բարեփոխումները հաջողությամբ չէին մեկնարկի, եթե հիմքում չլիներ նրա՝ լավ գաղափարներ իրականացնելու կամքն ու հետևողականությունը: Այսօր արդեն, երբ խոսում ենք ձեռքբերումներից չենք կարող չշեշտել այն նախանձախնդրությունը, որով նա վարակում էր անգամ հավատը կորցրած մարդկանց:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն Թովմասյանին՝ մաղթում ենք նրան նորանոր ձեռքբերումներ հետագա բոլոր ձեռնարկումներում»,- նշել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել