Պայթյուն գազալցակայանում

Մայիսի 2-ին, ժամը 16.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեում գտնվող գազի լցակայանից, ձախ դաստակի պատռած վերքով, բուժօգնության է տեղափոխվել նույն լցակայանի լիցքավորող, 1985 թ. ծնված Կարեն Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, նշված գազալցակայանում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ խողովակը պայթել և վնասել է լիցքավորողի ձախ դաստակը և ավտոմեքենայի հետնամասը:
Կատարվում է նախաքննություն:

Կատարվում է հետաքննություն: Իրավաբան.net-ը  տեղեկանում է ՀՀ ոստիկանությանկայքից:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել