Արաբկիրում կատարված սպանությունը բացահայտվեց

Մայիսի 1-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ալբերտ Բժշկյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը18.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի բակում գտնվող տաղավարում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Բժշկյանի կրծքավանդակին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, ներկայացել է ոստիկանություն և ներկայացել հանցագործության գործիք դանակը:

Ոստիկանության փոխանցմամբ՝ Ա. Մնացականյանը կալանավորված է: Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել