Դրամապանակից գումար գողացողին հայտնաբերեցին

Ապրիլի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Կարեն Շ.-ի կողմից Հ. Բ.-ի դրամապանակից 150 ԱՄՆ դոլար և 1.000 դրամ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Կարեն Շ.-ի բնակության վայրը: Նա մայիսի 2-ի առավոտյան բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն: Իրավաբան.net տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքից;

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել