Գիշերվա գողերը` լուսաբացին

Մայիսի 1-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Ի.-ին և 1993 թ. ծնված Զալիբեկ Ա.-ին:

Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Գողոնն առգրավված է:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: Իրավաբան.net տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքից;

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել