Որոշել էր եղբոր հետ աղջիկ փախցնել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է 30- ամյա Սևակ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս Ազատավան գյուղի բնակչուհի Անի Ստեփանյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով հորեղբոր որդու Նորիկ Սարգսյանի հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել են աղջկա առևանգումը:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն:

Ըստ հիշյալ հոդվածի՝ մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել