ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 3 միլիոն 489 հազար 925 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Բացի այս գումարը նախարարը հարկային տարվա սկզբին ունեցել է 30 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին մնացել է անփոփոխ:
Արտեմ Ասատրյանի կնոջ՝ Մարինե Պետրոսյանի եկամուտները ևս ձեռք են բերվել բացառապես աշխատավարձից: 2013 թվականի ընթացքում նա ունեցել է 1 միլիոն 323 հազար 25 դրամ:
Ինչպես նաև հայտարարագրել է 500 հազար դրամ, որը ձեռք է բերել հարկային տարվա ավարտին: