Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է 58-ամյա Սվետլանա Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ամբաստանյալը, 2013թ. ապրիլի 21-ին Երևանի Եղ.Թադևոսյան փողոցի 20 շենքի բնակարաններից մեկի մոտ, տեսնելով իր հարևանուհի Արմինե Գևորգյանին, վեճի է բռնվել նրա հետ:
Արդյունքում բռունցքում պահած բանալիների տրցակով, բռունցքով և ոտքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխի գագաթային շրջանի, ստորին ծնոտի աջ անկյան շրջանի քերծվածքների, գոտկային շրջանի արյունազեղման ձևերով վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ 25-ամյա տուժողը ծեծի ենթարկվելու ընթացքում եղել է հղի, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:
Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Կողմերի անունները հասկանալի պատճառներով փոխված են: