Ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Այս նորմն ամրագրված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով:
Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով:
Ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝պատժվում են ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:
Նշենք, որ հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: