Նախկին մտերմուհուն այլ նպատակով էր հիշել

Կոտայքի մարզի բնակիչ Ավագ Գրիգորյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել խոշոր չափերով շորթում կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ դատախազության առաջադրած մեղադրանքի` նա 2013թ. օգոստոս ամսին, նախկինում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված Նելլի Մակարյանի (անուն, ազգանունը փոխված է) կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ, այն է ` մտերիմ եղած ժամանակահատվածում` 2011թ. ընթացքում, իր կողմից կատարած Նելլի Մակարյանի մերկ լուսանկարները նրա ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրելու սպառնալիքով Նելլի Մակարյանից պահանջել է խոշոր չափի` 1.220.040 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար:

Ամբաստանյալ Ավագ Գրիգորյանը կալանավորված է: Գործի քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել