Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:
Այս նորմն ամրագրված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Այսինքն` 16 տարին չլրացած անձին ոստիկանությունը չի կարող վարչական պատասխանատվության ենթարկել: