61-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 29-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Չարբախ-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և դաշտում կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1953 թ. ծնված Թարխան Խաչատրյանը, տեղում մահացել է:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել