Սահմանադրության առանձին հոդվածներ վեր են ածվել կարգախոսային հոդվածների կամ բարի ցանակությունների, որոնք չեն գործում:
Նման տեսակետ հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգիհիմնադրույթները:
«Օրինակ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ես ձեր շատերի դեմքին հիմա ժպիտ եմ տեսնում, բայց իրականում դա շատ ցավալի է: Եթե Սահմանադրական որէև հոդված չի գործում, չի աշխատում, ապա դա հանգեցնում է բացսական հետևանքների»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս հայեցակարգով այնպիսի մոտեցումներ են առաջարկվում, որպեսզի Սահմանադրական առանձին հոդվածներ ոչ թե մնան կարգախոսային մակարդակի, այլ դառնան գործուն. «Մենք փորձել ենք առաջ քաշել որակական փոփոխություններ: Հստակեցրել ենք սկզբունքները, առաջադրել խնդիրները և հստակեցրել այդ խնդիրների լուծման հիմնական ուղղվածությունը»:
Եզրափակելով խոսքը՝ ՍԴ նախագահը նշեց, որ եթե այս հայեցակարգային մոտեցումները հավանության արժանանան, ապա մասնագիտական հանձնաժողովը կմշակի մեկ այլ փաթեթ, որը կոնկրետ կառաջարկի լուծումներ: