Նախագահի քանի լիազորություն է ավելացել կամ պակասել. ՍԴ նախագահը՝ նախկինում ստեղծված ծիծաղելի իրավիճակի մասին

Սահմանադրական նախորդ փոփոխությունների ժամանակ մի ծիծաղելի վիճակ էր առաջացել: Նույնիսկ իրավունքի որոշ պրոֆեսորներ հաշվարկ էին անում, թե նախագահի քանի լիազորություն է ավելացել և քանիսն է պակասել և այդ թվաբանության արդյունքում դատողություններ էին անում Սահմանադրության մասին: Այս մասին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնադրույթները ներկայացնելու ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ես ստիպված եղա նրանց հրավիրել նաև ինձ մոտ և ասել, որ ծիծաղելի իրավիճակ եք ստեղծում. կարող է չիմացողի մոտ տպավորություն թողնել Ձեր ասածը, սակայն կարող է մեկ գործառույթային բնույթի լիազորություն պակասի, տասը հակակշռող լիազորություն ավելանա և դա փոխի ամբողջ հաշվեկշիռը: Դրանք տարբեր բաներ են, տարբեր դերակատարություն ունեն, տարբեր խնդիրներ են լուծում»,- նշեց Գագիկ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է խոսել գործառույթի և այլ բնույթի լիազորության ներդաշնակության մասին, երկրորդը՝ գործառույթային լիազորությունների կողքին այնպիսի հակակշիռներ և զսպումներ ունենալու մասին, որպեսզի այդ դինամիկայում այդ հաշվեկշիռը չխախտվի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել